![](https://matenadaran.am/wp-content/uploads/2020/08/C1B_Juzbashyan.jpg)
Սեպտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Armenia Between Byzantium and the Orient (Հայաստանը Բյուզանդիայի և Արևելքի միջև)» եռալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է հեղինակավոր «Բրիլ» հրատարակչության կողմից և նվիրված է հայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանի հիշատակին:
Գրքի խմբագիրները՝ Կորնելիա Հորնը, Ալեքսեյ Օստրովսկին, մանրամասն ներկայացրեցին հավաքածուի մեջ ներառված հոդվածները: Խոսքով հանդես եկավ նաև Մանեա Էռնա Շիրինյանը: Շնորհանդեսին բացման և ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, որը բարձր գնահատեց նման մի լուրջ գիտական հրատարակության լույս ընծայումը: