Մատենադարանի մամուլի հավաքածուն համալրվեց արժեքավոր նմուշներով

Սեպտեմբերի 25-ին Սիրիայի Հալեպ քաղաքի Ջեբեջյան ընտանիքի կողմից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերվեց Ալեքսանդրետ (Իսկենդերուն) քաղաքում հրատարակված «Զարթոնք» շաբաթաթերթի 1924թ.-ի հավաքածուն, որը պահպանվել է միակ օրինակով: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Ջեբեջյան ընտանիքին Մատենադարանին ցուցաբերած մշտական աջակցության համար:

Կիսվել