«Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողով

Օգոստոսի 26-ին Մատենադարան -Գանձասար գիտամշակութային կենտրոնում մեկնարկեց «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր լիբանանահայ Արբաճեան ընտանիքը (ամուսիններ՝ Գրիգոր և Անահիտ, որդիներ՝ Աբրահամ և Հրակ)  Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց  1725թ. Կ.Պոլսում, Աստվածատուր Կոստանդնոպոլսեցու տպարանում հրատարակված մի հմայիլ, ինչպես  նաև «Մուխթասար խրիսթիան թաալիմաթ» անվանումով կրոնական բովանդակությամբ հայատառ թուրքերեն մի գիրք (Կ. Պոլիս, 1901 թ.): Նվիրատվությունն արվեց ի հիշատակ Գրիգոր Արբաջյանի ծնողներ Աբրահամի և Գոհարի: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն

Կիսվել

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այցը Մատենադարան

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այսօր նախարարը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Վահան Տեր-Ղևոնդյանը և Ռոդոլֆո Նին Նովոան զրուցեցին Մատենադարանի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին: 

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ

Այսօր ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 17-18-րդ դարերի եթովպերեն, արաբերեն և օսմաներեն յոթ արժեքավոր ձեռագրեր: Սա Վրեժ Ներսեսյանի հերթական նվիրատվությունն է Մաշտոցյան Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը խորին շնորհակալություն հայտնեցին վաստակաշատ գիտնականին՝ տևական համագործակցության և արժեքավոր նվիրատվությունների համար, որոնց

Կիսվել

Չարսանջակի ավետարանը (ֆիլմ)

Մատենադարանի հավաքածուի մեջ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Հրաշափառ», «Հրաշագործ» ձեռագրերը: Նման մի արժեքավոր ձեռագիր է 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը, որը 2017 թ. Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի կողմից նվիրաբերվեց Մատենադարանին և այսօր գտնվում է մշտական ցուցադրության մեջ: Այս տեսանյութը, որը պատրաստել է Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի դուստրը՝ Ռոքսան Մակասջյանը, ներկայացնում է ձեռագրի պատմությունը, նրա անցած ուղին

Կիսվել