Քուվեյթի պետության շեյխուհու այցը Մատենադարան

Հանրապետության նախագահի տիկնոջ` Նունե Սարգսյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը, Մատենադարանի հավաքածուում առկա արաբերեն ձեռագրերին:

Կիսվել