ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 11-ին պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մաշտոցյան Մատենադարանի դահլիճում մասնակցեց Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ հրավիրված զրույց-քննարկմանը, որին ներկա էին Դիվանագիտական դպրոցի սաները և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ: Ռուսաստանի ԱԳ նախարարին դիմավորեցին Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Այցի ավարտին պաշտոնյային փոխանցվեց Մատենադարանի հրատարակած պատկերագրքերը: