ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ»

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը: Գրքում ուսումնասիրված է հայ միջնադարյան գրչաշխարհում լայն տարածում ունեցած հիշատակարանագրության ավանդույթը, քննության են առնված հայերեն հիշատակարանների հիմնական բաղադրատարրերը, դրանց արտահայտման տարաբնույթ եղանակներն ու կաղապարային

Կիսվել