ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ VI ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2020 թ. նոյեմբերի 26-28-ը կազմակերպում է երիտասարդական VI գիտաժողովը:
Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

  • ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
  • աղբյուրագիտություն, պատմագիտություն,
  • հայոց լեզվի պատմություն,
  • հայ գրականության պատմություն,
  • արվեստագիտություն,
  • արևելագիտություն,
  • աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:
Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

  1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
    Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել [email protected] էլ. հասցեին:
  2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:
    Հ. Գ. Համավարակային իրավիճակի թելադրանքով՝ գիտաժողովը կարող է անցկացվել նաև առցանց տարբերակով: Այդ մասին հետագայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»

Կիսվել