Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի նոր գիրքը

Լույս է տեսել Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի նոր գիրքը՝ «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուցթառ, Անի, Աղթամար, Վայոցձոր» («Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2020)։
Գրքում ներկայացվում են հեղինակի պատմահնագիտական դիտարկումները մի շարք վայրերի և հուշարձանների վերաբերյալ, առաջադրելով որոշ ենթադրություններ ու առաջարկություններ, որոնք կարող են ուղենիշ լինել հետագա հետազոտությունների համար։ Հեղինակն անդրադարձել է այն վայրերին, որոնց մասին նախկինում ուսումնասիրություններ է հրատարակել։


Կիսվել