ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԲԱՆԱՍԵՐ ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆԻ (1920-1998) ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԸ
2020 թ. սեպտեմբերի 14-ին լրանում է նշանավոր բանասեր, հայագետ, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Վարագի Աբգարյանի ծննդյան 100-ամյակը։ Գևորգ Աբգարյանն իր վառ անհատականությամբ լուսավոր հետք և ազդեցություն է թողել 1960-90-ական թթ. հայագիտական մտքի և իր ժամանակակիցներից շատերի վրա։ Պատիվ եմ ունեցել, 1975/6 ուսումնական տարում իբրև Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի