Երիտասարդական 6-րդ գիտաժողով՝ նվիրված Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին

2020 թ. նոյեմբերի 26-28-ը տեղի ունեցավ «Երիտասարդական 6-րդ գիտաժողովը», որը կազմակերպել էր «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն: Ամենամյա այս գիտաժողովն այս տարի անցկացվեց առցանց տարբերակով և նվիրված էր անվանի բանասեր, աղբյուրագետ, Մատենադարանի երկարամյա աշխատակից, բանասիրական գիտ. դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100 ամյակին:
Երիտասարդական գիտաժողովին մասնակցեցին երեք տասնյակ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր կենտրոններից: Զեկուցումների թեմաները գերազանցապես առնչվում էին հայ միջնադարագիտությանը՝ ներառելով հայոց պատմությանն ու աղբյուրագիտությանը, հայոց լեզվի և գրականության պատմությանը, հայ արվեստի պատմությանը, հայ աստվածաբանությանը, ազգագրությանն ու հնագիտությանը վերաբերող հետաքրքիր նյութեր: Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկուցումները կամփոփվեն «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսի առաջիկա համարներից մեկում:

«Երիտասարդական 6-րդ գիտաժողով»-ի ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից:


Շողակաթ հեռուստաընկերության անդրադարձը։

Կիսվել