Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որը համատեղ կազմակերպել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը: Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:
Գիտաժողովը մեկնարկելու է ժամը 12:00-ին և ուղիղ հեռարձակվելու է Մատենադարանի ֆեյսբուքյան էջով (տե՛ս գիտաժողովի ծրագիրը):
Նիստերին կարող եք միանալ նաև Zoom հարթակում՝ հետևյալ հղումով:


Կիսվել