Մահացել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հրաչյա Ասմարյանը

Մաշտոցյան Մատենադարանը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Արխիվի և արխիվագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հրաչյա Աշոտի Ասմարյանը, ծնվ. 1941 թ.։ Վերջին տարիներին Հ. Ասմարյանն ուսումնասիրում էր Մատենադարանի արխիվային ֆոնդում պահվող մեծանուն պատմաբան Լեոյի անտիպ գործերը, հրատարակության էր պատրաստում «Դրվագներ հայ կղերական դիվանագիտության պատմությունից» երկհատոր աշխատությունը, որը Լեոն վերնագրել է՝ «Ներսես Աշտարակեցու ավանդավեպը»։Մեր վշտակցությունն ենք հայտնում

Կիսվել

Իրանի ԱԳ նախարարի տիկնոջ այցը Մաշտոցյան Մատենադարան

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի

Կիսվել