Իրանի ԱԳ նախարարի տիկնոջ այցը Մաշտոցյան Մատենադարան

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։
Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները։

Կիսվել