Մահացել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հրաչյա Ասմարյանը

Մաշտոցյան Մատենադարանը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Արխիվի և արխիվագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հրաչյա Աշոտի Ասմարյանը, ծնվ. 1941 թ.։ Վերջին տարիներին Հ. Ասմարյանն ուսումնասիրում էր Մատենադարանի արխիվային ֆոնդում պահվող մեծանուն պատմաբան Լեոյի անտիպ գործերը, հրատարակության էր պատրաստում «Դրվագներ հայ կղերական դիվանագիտության պատմությունից» երկհատոր աշխատությունը, որը Լեոն վերնագրել է՝ «Ներսես Աշտարակեցու ավանդավեպը»։
Մեր վշտակցությունն ենք հայտնում Հ. Ասմարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

Կիսվել