Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մատենադարան

Փետրվարի 2-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ֆրանսիայի Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղան նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացան ձեռագրերի վերականգնման աշխատանքերին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկեց գիտական ու գիտատեխնիկական համագործակցության ծրագրեր:

Կիսվել