Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ Վատիկանի Աստվածային երկրպագության միաբանությունը Կաթոլիկ Եկեղեցու օրացույցում փետրվարի 27-ը հռչակել է 10-րդ դարի հայ մեծագույն աստվածաբան, Տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակության օր: Այսպիսով՝ այդ օրը կընդգրկվի համայն կաթողիկե եկեղեցիների տոնացույցում, պատարագի ու ժամերգության գրքերում, և կմատուցվի հիշատակի կարգ։
Հիշենք, որ 2015թ․-ի փետրվարի 23-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» բարձրագույն տիտղոսը՝ Doctor Ecclesiae Universalis, նույն թվականին Դավիթ Երևանցու կերտած Նարեկացու բրոնզաձույլ արձանը տեղադրվեց Վատիկանյան այգիներում։