Հաշվի առնելով, որ Գայանե Այվազյանի ս.թ. մայիսի 13-ի 5։25-ի ֆեյսբուքյան իր էջի գրառման առնչությամբ ինչպես լրատվամիջոցներից, այնպես էլ քաղաքացիներից ստացել ենք բացասական արձագանքներ, բողոք-հեռախոսազանգեր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գայանե Այվազյանի ինչպես այս, այնպես էլ քաղաքական բնույթի նախորդ գրառումներն արտահայտում են միայն ու միայն իր անձնական տեսակետները։ Նրա մայիսի 13-ի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը խոր դժգոհություն և վրդովմունք է առաջացրել նաև Մատենադարանի աշխատակիցների շրջանում։ Հավելենք, որ ինչպես Գայանե Այվազյանի, այնպես էլ՝ Մատենադարանի այլ գիտաշխատողների հետազոտական թեմաները չեն առնչվում Հայոց նորագույն շրջանի պատմությանը, ուստի՝ հատկապես լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք Գայանե Այվազյանի քաղաքական բնույթի գրառումները մեկնաբանելիս կամ տարածելիս չշեշտել նրա՝ Մատենադարանի գիտաշխատող լինելու հանգամանքը։
Մատենադարանի տնօրինություն