Պարգևատրվեցին Մատենադարանի աշխատակիցները

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ԳԱԹ-ի հանդիսասրահում մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցներ՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա և ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով, որոնք հանձնեց փոխնախարար Արա Խզմալյանը:
Ոսկե մեդալով պարգևատրվեցին Մաշտոցյան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը և Մատենադարանի երկարամյա աշխատակից՝ Ցուցասրահների վարիչ, Աիդա Չարխչյանը։ Պատվոգրերով պարգևատրվեցին Մատենադարանի երկար տարիների բազմափորձ զբոսավարներ Ամալյա Շահումյանը և Լինա Պիրադովան։

Կիսվել