ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ THE GENOCIDE EDUCATION PROJECT-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանը հյուրընկալեց The Genocide Education Project-ի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակից 15 ուսուցիչների՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից: Ծրագրի նպատակն է հայաստանյան հաստատություններում դասընթացներ անցկացնել հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների վերաբերյալ, որոնք ուսուցիչները հետագայում կկիրառեն իրենց ուսումնական ծրագրերում՝ ամերիկյան դպրոցներում:
Մատենադարանի մասնագետները ընդհանուր գծերով ներկայացրին հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի պատմությունը, այցելեցին ձեռագրերի վերականգնման բաժին, որից հետո ուսուցիչները ծանոթացան Մատենադարանի հիմնական հավաքածուներին՝ այդ թվում Չարսանջակի հրաշագործ ավետարանին, որի նվիրատուն է ծրագրի համաղեկավար Ռոքսան Մաքասջյանի մայրը՝ Հելեն Դադայան- Փառնակյանը:

Կիսվել