ՀՀ-ՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ, ԴՈԿՏՈՐ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ Արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը և հյուպատոս Ահմադ Ալատհբան: Հյուրերը հանդիպում ունեցան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ։ Քննարկվեցին Սիրիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի հիմնադրման 10-ամյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները:
Հանդիպումից հետո հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ցուցասրահներում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել