ԿՈՉ. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

2022 թ. հուլիսի 15-19-ը Երևանի պետական ​​համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև մաս են կազմում համաշխարհային քրիստոնեական հնագույն ժառանգության։

Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ. մարտի 4-ին ստվարաթիվ գիտնականների կողմից հրապարակված կոչն էր՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողներրի։ Այն մատնացույց էր անում տեղի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության խիստ վտանգվածությունը։

Դրանից առաջ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որպիսիք են՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանացի կաթոլիկների կենտրոնական կոմիտեն և Ռենովաբիս Արևելաեվրոպական օժանդակության հիմնադրամը, հռչակագրեր էին հրապարակել հայ բնակչության տառապանքի և մշակութային ժառանգության վտանգված լինելու վերաբերյալ։ Նաև Եվրոխորհրդի Խորհրդարանական համաժողովը (PACE) 2021 թ. սեպտեմբերի 27-ի որոշման մեջ և ԱՄՆ Պետական դեպարտամենտը 2022 թ. հունիսի 2-ի Ադրբեջանում կրոնական ազատության մասին զեկույցում արտահայտել են իրենց դիրքորոշումը։

Այնուհետև՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության կոթողների պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար։ Ի վերջո, 2022 թ. մարտի 10-ին Եվրախորհրդարանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից շարունակվող այն քաղաքականությունը, որն ուղղված է Արցախում և շրջակա տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ու, առհասարակ, վերջինիս գոյության ժխտմանը։

Այս ամենի դրդապատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ծակուռի գյուղի 12-րդ դարի Ս. Աստվածածին հայկական եկեղեցի այցի ժամանակ արված հայտարարությունն է, որ այնտեղից հեռացվելու են հայերեն վիմագիր արձանագրությունները։ Բացի այդ, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը 2022 թ. փետրվարի 3-ին իրազեկեց մի աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը բացահայտորեն օրինականացնելու է տարածաշրջանում հայկական մշակութային բոլոր արժեքների համակարգված ոչնչացումը։

Բացի դրանից հայտնի է, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. սանձազերծված պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը երկու անգամ բարձր ճշգրտություն ունեցող զենքով հրթիռակոծել և լրջորեն վնասել են Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը: Ավերվել է նաև Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը հսկողության տակ են վերցրել այս քաղաքը։ Վնասվել, պղծվել և ավերվել են նաև ուրիշ եկեղեցիներ, արձանագրություններ և խաչքարեր։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ոչնչացվել են մի քանի ժամանակակից և պատմական գերեզմանատներ:

Ադրբեջանն արդեն իսկ ոչ վաղ անցյալում ոչնչացրել է Նախիջևանյան Էքսկլավի տարածքում գտնվող հայ մշակութային ժառանգությունը, ինչն իր մեջ ներառում է Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ամբողջական ավերումը:

Մենք, գիտաժողովի մասնակիցներս, դիտարկում ենք, որ հայկական նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներն Արցախում և նրա շուրջ խիստ վտանգված են։

Մենք կոչ ենք անում.

1. որ բոլոր քաղաքական և հասարակական դերակատարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները ներգրավվեն Արցախում և նրա շրջակայքում մշակութային արժեքների ու վտանգված բնակչության պաշտպանության գործին,

2. որ բոլոր որոշում կայացնողները մշակութային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը դարձնեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցության նախապայման,

3. որ ներկայումս հակամարտության կարգավորման շուրջ և խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում նաև հաշվի առնվեն արցախահայության իրավական շահերը։ Միայն արդար խաղաղությունը կարող է երաշխավորել մշակութային արժեքների և մարդու իրավունքների կայուն պաշտպանությունը, ինչին Ադրբեջանը պարտավորվել է միջազգային իրավունքի համաձայն,

4. ապահովելու, որ Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները բարձրացնեն նաև պատմության վերանայման, մարդու իրավունքների պաշտպանության և Արցախում մշակութային արժեքների վտանգվածության և ոչնչացման խնդիրները, երբ Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ բանակցություններ են ընթանում և համաձայնություններ կնքվում,

5. որ Ադրբեջանը անսահմանափակ իրավունք տա գիտնականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին՝ Արցախում և շրջակա տարածքներում գտնվող մշակութային կոթողների այցելության համար և չարգելի հավատացյալների մուտքը պաշտամունքի վայրեր:


Կազմակերպիչներ՝

Մարտին Թամքե, դր., պրոֆ., բազմ. պատվո դր., Գյոթինգեն

Անդրեաս Մյուլլեր, դր., պրոֆ., Քիլ

Դագմար Հելլեր, դր., Բենսհայմ

Հարություն Գ. Հարությունյան, դր., Երևան

Մասնակիցներ՝

Աբրահամ արքեպս. Մկրտչյան, պ. գ. թ., Եղեգնաձոր

Անուշավան եպս. Ժամկոչյան, պ. գ. դ., պրոֆ., Երևան

Սահակ վրդ. Շաքարյան, Գանձասար

Ալեքսանդր Թրունկ, դր., պրոֆ., պատվո դր. Քիլ     

Ռոյ Քնոկե, դր., Պոտսդամ

Վոլֆրամ Լանգփապե, դր., Հաննովեր

Վահան Տեր-Ղևոնդյան, պ. գ. դ., Երևան

Աբել Մանուկյան, դր., Ժնև

Լեռնիկ Հովհաննիսյան, պ. գ. թ., Ստեփանակերտ

Աշոտ Հայրունի, պ. գ. դ., պրոֆ., Երևան

Համլետ Պետրոսյան, պ. գ. դ., պրոֆ., Երևան

Կլաուս Կոշորկե, դր., պրոֆ,. Մյունխեն/Թուն

Թոմաս Շտերնբերգ, դր., դր., պրոֆ., Մյունսթեր

Տեսսա Հոֆման, դր., Բեռլին

Մարկուս Մեկել, Բեռլին              

Դաստին Հոֆման, Բրյուսել

Հարություն Գրիգորյան, Բեռլին

Արմենուհի Դրոստ-Աբգարյան, դր., պրոֆ., Հալլե     

Անահիտ Ավագյան, դր., Երևան/Այխշթեթ

Րաֆֆի Քանթեան, դր., Հաննովեր

Անի Ղազարյան, դր., Ժնև

Թամարա Մինասյան, բ. գ. թ., Երևան

Արմեն Ղազարյան, դր., Երևան/Մոսկվա

Արմինե Մելքոնյան, պ. գ. թ., Երևան/Ֆլորանս

Լուսինե Թումանյան, պ. գ. թ., Երևան

Հայկ Մարտիրոսյան, դր., Պոտսդամ

Արփինե Շպրինգբորն, Գյոթինգեն

Անահիտ Ասատրյան, Երևան


Հավելյալ ստորագրողներ՝

Pfr. Mirko Diepgen, Heidelberg

Kerstin Partzsch, Vilshofen a.d. Donau

Prof. Dr. Hans Reinhard Seeliger, Tübingen

Pfr. Wolfhart Koeppen, Passau

Pfr. Christian Dietrich, Klettbach

Pfr. Dr. Alexandru Nan, München

Georgios Vlantis, MTh., München

Spyridon P. Panagopoulos, Patras/GR

Prof. Dr. Dimitrios Moschos, Athen/GR

Prof. Dr. Wolfram Kinzig, Bonn

Pfr. Andreas Brenneke, Bochum

Prof. Dr. Volker Leppin, Hamden/USA

Prof. Dr. Ioanna Stouphi, Athen/GR

Pfarrerin Katy Christmann, Bad Kreuznach

Priester Konstantin Anikin, Halle

Prof. Dr. Jörg Frey, Zürich/CH

Prof. Dr. Guy Stroumsa, Jerusalem/ISR

Prof. Dr. Johannes Zachhuber, Oxford/GB

Assoc. Prof. Dr. Emmanouela Grypeou, Stockholm/SWE

David Bundy, PhD, Manchester/GB

Dr. Thomas A. Seidel, Eisenach

Prof. Dr. Martin George, Bern/CH

Prof. Dr. Karl Pinggéra, Marburg

Manfred Schürz, Bremen

Prof. Dr. Katharina Kunter, Helsinki/FIN

Dr. Martina Horn, Mainz

Dr. Anahit Babayan, Leipzig

Prof. Dr. Bas ter Haar Romeny, Amsterdam/NL

Prof. Dr. Nils Arne Pedersen, Aarhus/DK

Pfarrerin Marianna Nestoris, Hamburg

Eva Quistorp, Berlin

Pfr. Pascal Schilling, Bochum

Christiane Roesler, Ortenburg

Prof. Dr. Thomas Mark Nemeth, Wien/AUT

Dietmar Nietan, MdB, Düren

Matthias Dörr, Freising

Pfr. Bernhard Speller, Minden

Prof. Dr. Dr. h.c. mult Christoph Markschies, Berlin

Prof. Dr. Hans-Ulrich Weidemann, Siegen

Prof. Dr. Annette Merz, Tolbert/NL

PD Dr. Ciprian Burlacioiu, München

Prof. Dr. Lukas Bormann, Marburg

Bischof em. Prof. Dr. Martin Hein, Kassel

Prof. Dr. Heinz Ohme, Berlin

Prof. Dr. Uta Heil, Wien/AUT

Prof. Dr. Markus Wriedt, Frankfurt a.M.

Prof. Dr. Dorothea Wendebourg, Berlin

Prof. Dr. Peter Gemeinhardt, Göttingen

PD Dr. Detlef Metz, Schotten/Tübingen

Prof. Dr. Ernst Koch, Leipzig

Apl. Prof. Dr. Tilman Schröder, Tübingen

Prof. Dr. Hans Schneider, Marburg

Prof. Dr. Berndt Hamm, Erlangen

Dr. Georg Röwekamp, Tabgha/ISR

Prof. Dr, h.c. Dr. Karl W. Schwarz, Wien/AUT

Prof. Dr. Holger Strutwolf, Münster

Dr. Bassam Sabour, Hamburg

Regionalbischof Dr. Dr. h.c. Johann Schneider

Dr. Regina Elsner, Berlin

Dr. Ellen Überschär, Berlin

Prof. Dr. Petros Vasiliadis, Thessaloniki

Pfr. Sören Asmus, Duisburg

Dr. Anna Briskina Müller, Halle

Prof. Dr. Wolfgang Sommer, Neuendettelsau

Stefan Kube, Zürich/CH

Dr. Annette Weidhas, Leipzig

Rüdiger Noll, Berlin

Pfarrerin Dr. Ariane B. Schneider, Halle

Prof. Dr. Dr. h.c. mult. Hartmut Lehmann, Kiel

Dr. Silke Lehmann, Kiel

Prof. Dr. Wolfgang Wischmeyer, Wien

Adrian Schad, Veltheim/CH

Gayane Balmanukyan, Mainz

Sarah Stamboltsyan, Reichenbach

Dr. Andreas Baumann, Bad Homburg

Muriel Mirak, Weißbach

Stepan Schischmanjan, Stuttgart

Archi Galentz, Berlin

Gunter Wahl, Schweitenkirchen

Pfr. Dr. Diradur Sardaryan, Göppingen

Marion Manuel, Malsch

Vartkes Alyanak, Berlin

Prof. Dr. Erich Kettenhofen, Merzig

Pfr. i.R. Michael Damm, Amt Wachsenburg

Gabriele Damm, Amt Wachsenburg

Takouhi Kelechian-Balian, Karlsruhe

Bedros Balian, Karlsruhe

Dr. Rüdiger Burchardt, Berlin

Heinrich Geuther, Rheinbreitbach

Dr. Hervé Georgelin, Athen/GR

Prälat Dr. Martin Dutzmann, Berlin

Dr. Christa Grengel, Berlin

Prof. Dr. Thomas Bremer, Münster

Prof. Dr. Dr. Alfons Fürst, Münster

Dr. Gevorg Kazaryan, Athen/GR

Prof. Dr. Hayk Avetisyan, Yerevan

Dr. Pavel Avetisyan, Yerevan

Narine Dilbaryan, PhD, Yerevan

Dozent Pargev Barseghyan, PhD, Yerevan

Lehrbeauftr. Alvard Barkhudaryan, Etchmiadzin/ARM

Dr. Aleqsan Hakobyan, Yerevan

Prof. Dr. Vano Yeghiazaryan, Vanadzor/ARM

Armenuhi Demirjyan, PhD, Yerevan

Melanya Balayan, PhD, Stepanakert

Siranuysh Margaryan, PhD, Yerevan

Dr. Eva Mnatsakanyan, Yerevan

Nune Mkrtchyan, PhD, Yerevan

Nara Sargsyan, PhD, Yerevan

Hovik Avanesov, Stepanakert

Dr. h.c. Nikolaus Schneider, Essen

Pfrn. Renate Ellmenreich, Nürnberg

Gayane Eliazyan, PhD, Yerevan

Lilit Cilbukhchyan, Yerevan

Siranush Aspaturyan, Yerevan

Lusine Eroyan, Yerevan

Maria Duynamalyan, Yerevan

Mushegh Zhoroyan, Wien/AUT

Artak Sahakyan, Wien/AUT


Երևան, 19.07.2022 թ.

Կիսվել