ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԱՐԱԲԱՏԱՌ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Արաբատառ հավաքածուի բժշկագիտական ձեռագրերը» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Վեներա