ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀՆԱՎԱՅՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆ». ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԵՑԵՂԵՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ «Հնավայրից Թանգարան». հնագիտական խեցեղենի վերականգնումը» խորագրով դասախոսություն, որը վարեց «Պատմամշակույթային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիայի պետ Տիգրան Զաքյանը։

Ներկաները ծանոթացան հնագիտական խեցեղենի վերականգնման աշխատանքներին, 2013-2022 թվականներին Մեծամոր հնավայրում հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից հայտնաբերված գտածոներին, դիտեցին վերականգնման ընթացքը ցուցադրող տեսանյութեր։

Կիսվել