ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»

Մաշտոցյան Մատենադարանը հայ մշակույթի պահպանման և հանրահռչակման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն իր հարուստ հավաքածուով և պատմական նշանակությամբ ամեն տարի հազարավոր այցելուների է հյուրընկալել, որոնք հիացել են Մատենադարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքով, ցուցանմուշներով և բազմաթիվ լուսանկարներ են ստեղծել։ Այժմ Մատենադարանը  հայտարարում է լուսանկարների մրցույթ: Մրցույթի մասնակցության ընդհանուր դրույթներն են՝ ▪ Մրցույթին կարող է մասնակցել

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑՈՒ «ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՒԱՏՈՅ» ԵՐԿԻ ՀԱՅԵՐԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանը հրատարակել է Հովհան Դամասկացու «Աւանդութիւն ուղղափառ հաւատոյ» երկի հայերեն միջնադարյան թարգմանությունը։ Այն հրատարակվել է Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ, որպես Հովհան Դամասկացի՝ «Հայերեն թարգմանված երկեր» շարքի Բ հատոր։ Առաջին հատորը՝ «Դիալեկտիկա» տրամաբանական երկի երկու միմյանցից անկախ թարգմանությունները՝ հունարենից և վրացերենից, լույս է տեսել 2019 թ.։ Ուսումնասիրողը մտադիր է Հովհան

Կիսվել

«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը, որոնց մեջ է նաև Մատենադարանի հրատարակած «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ալբոմ-ուսումնասիրության ֆրանսերեն թարգմանությունը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ

Մարտի 31-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նախասրահում տեղի ունեցավ Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի վերջին հրաժեշտը։ Վաստակաշատ գիտնականի հիշատակին նվիրված և նրա գործունեությունը գնահատող սրտառուչ խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, մատենադարանցիների ավագ սերնդի ներկայացուցիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԴՈԿՏՈՐ ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆԸ

Ապրիլի 1-ին Մատենադարան այցելեց Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն, դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանը, որը 2021 թվականին «Մաշտոց» հիմնադրամի միջոցով Մատենադարանի աշխատակիցների խրախուսման համար հիմնել է «Պարլօ Տէր-Մկրտիչեան» մրցանակը։ Այն նախատեսում է մրցանակ և նյութական միանվագ պարգև երեք անվանակարգում՝ լավագույն գիտահետազոտական աշխատության հեղինակին և բնագրերի հրատարակչին, ինչպես նաև գիտատեխնիկական բնագավառի լավագույն աշխատակցին։Պարլօ Տէր-Մկրտիչեանը հանդիպում ունեցավ

Կիսվել