ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑՈՒ «ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՒԱՏՈՅ» ԵՐԿԻ ՀԱՅԵՐԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանը հրատարակել է Հովհան Դամասկացու «Աւանդութիւն ուղղափառ հաւատոյ» երկի հայերեն միջնադարյան թարգմանությունը։ Այն հրատարակվել է Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ, որպես Հովհան Դամասկացի՝ «Հայերեն թարգմանված երկեր» շարքի Բ հատոր։ Առաջին հատորը՝ «Դիալեկտիկա» տրամաբանական երկի երկու միմյանցից անկախ թարգմանությունները՝ հունարենից և վրացերենից, լույս է տեսել 2019 թ.։ Ուսումնասիրողը մտադիր է Հովհան Դամասկացու հայերեն պատկառելի ժառանգությունը հրատարակել երեք հատորով։ Ներկա հատորում զետեղված՝ Դամասկացու կարևորագույն աստվածաբանական աշխատությունը, ինչպես և երրորդ հատորում տպագրվելիք նրա մնացած երկերը, 13-րդ դարի առաջին կեսին վրացերենից թարգմանել է Սիմեոն Պղնձահանեցին։

Բ հատորի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Ա հատորը տե՛ս այստեղ:

Կիսվել