ՄԻ ՆԿԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Գայֆեճյանի 1897 թ․ «Ինքնադիմանկարը» և 1910-ական թթ․ «Սրճարանային» շարքի նմուշներից։

Դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված Վահրամ Գայֆեճյանի առաջին «Ինքնադիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման առանձնահատկություններին։ Իր տեսակով բացառիկ այս վերականգնման արդյունքում ի հայտ եկավ նկարի դարձերեսին փակցված հեղինակի մեկ այլ աշխատանք, որը վերաբերում է 1910-ական թթ․ սկզբի նրա հանրահայտ «Սրճարանային» շարքին։ Դասախոսության ընթացքում երկու բանախոսների օգնությամբ կներկայացվեն այս յուրօրինակ իրողության գաղտնիքները։

Դասախոսության ավարտին կցուցադրվի նկարչին նվիրված ‹‹Վահրամ Գայֆեճյան›› ֆիլմը (հեղ․՝ Ա․Թադևոսյան, ռեժ․՝ Ա․Տատինցյան, տեքստը՝ Է․Գայֆեճյանի, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն, 2009 թ․) և շրջայց կկազմակերպվի վերականգնված աշխատանքներին նվիրված ցուցասրահում։

Բանախոսներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Տաթևիկ Ամիրխանյան և արվեստաբան Լիլիթ Սարգսյան։

Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.

✅գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին, ✅զանգահարելով +374 93 85 93 38 հեռախոսահամարին։

Մուտքավճար

• Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):

• Անհատական՝ 3000 դրամ:

Անցկացման օրը՝ մայիսի 27՝ ժամը 14:30։

Անցկացման վայրը՝ Մատենադարանի տեսասրահ։

Կիսվել