ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» լուսանկարների մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը։ Մինչ արդյունքների ամփոփումը ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, մրցույթի հանձնաժողովի անդամ Իվեթ Թաջարյանը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԼԵՈ ԴՈՔԵՐԹԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 23-ին Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց դիմավորեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Այցի սկզբում հյուրերն այցելեցին օրեր առաջ բացված «ՌՋԾԷ․ պատմության բանալի» խորագրով ցուցադրության սրահ, որտեղ պարոն Դոքերթին հանդիպեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ, այնուհետև շրջեցին քարտեզների սրահում։

Կիսվել