ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» լուսանկարների մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը։ Մինչ արդյունքների ամփոփումը ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, մրցույթի հանձնաժողովի անդամ Իվեթ Թաջարյանը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, մրցույթի հանձնաժողովի անդամ Սոնա Հարությունյանը։

21 օր տևած լուսանկարների մրցույթի հայտերի ընդունման և երեք փուլով անցկացված հանձնաժողովի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ էր անցել 21 լուսանկար, որից չորսը ճանաչվել են հաղթող, իսկ երկուսը՝ արժանացել «Հանձնաժողովի համակրանք» անվանակարգին։ Բոլոր լուսանկարները շուրջ երկու ամիս ցուցադրվելու են Մատենադարանի գլխավոր մուտքի աջ կողմի կամարաշարի հատվածում։

«Մատենադարանն իմ աչքերով» լուսանկարների մրցույթի հաղթողներն են՝

Առաջին հորիզոնական — Անի Արթուրի Տոնոյան, «Սկիզբ»,
Երկրորդ հորիզոնական — Թինա Գոռի Գևորգյան, «Անվերնագիր»,
Երրորդ հորիզոնական — Մեսրոպ Նարեկի Մեսրոպյան, «Գրքի տաճար»,
Երրորդ հորիզոնական — Ալբերտ Լևի, «Օժտվածություն»։

«Հանձնաժողովի համակրանք» անվանակարգում պատվոգրով և խրախուսական նվերներով պարգևատրվեցին՝

Նարեկ Աշոտի Մանուկյանը«Ախ էս ջահելները», «Սրտադարան» լուսանկարների համար,
Սերգեյ Ռուդիկի Տիտոյանը«Գեղեցկության գագաթնակետ», «Ներքևից» լուսանկարի համար։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներ են՝

Օֆելյա Գրիգորի Հակոբյան, «Քարերի սիմֆոնիա»,
Նունե Նորիկի Ապրեսյան, «Հայացք»,
Լուիզա Ռեմիկի Պողոսյան, «Հուշերի պատուհան»,
Հայդուկ Վարդանի Սմբատյան, «Անվերնագիր»,
Ջուլիետա Հարությունի Մաքսուդյան, «Անվերնագիր»,
Սիմա Ռոբերտի Գրիգորյանց, «Կողմնորոշում»,
Իգոր Գարիկի Կիղողյան, «Տղամարդիկ»,
Անի Հովհաննեսի Վարդանյան, «Հայացք դեպի Մայր Հայաստան»,
Անահիտ Վահրիճի Թոփալքարաջյան, «Ապրելու բանաձև»,
Անուշ Համբարձումի Աղաջանյան, «Անանիա Շիրակացի»,
Մանե Արայիկի Բաղդասարյան, «Վերև»։

Շնորհավորում ենք մրցանակակիրներին, եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներին և շնորհակալություն ենք հայտնում լուսանկարների մրցույթին մասնակցած բոլոր մարդկանց։

«Մատենադարանն իմ աչքերով» լուսանկարների մրցույթը Մատենադարանում կազմակերպված առաջին նմանօրինակ միջոցառումն էր։ Այն անցկացվեց «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում։

Կիսվել