Մայիսի 23-ին Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց դիմավորեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Այցի սկզբում հյուրերն այցելեցին օրեր առաջ բացված «ՌՋԾԷ․ պատմության բանալի» խորագրով ցուցադրության սրահ, որտեղ պարոն Դոքերթին հանդիպեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ, այնուհետև շրջեցին քարտեզների սրահում։