ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի այցը
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի այցը

Մայիսի 31-ը Մատենադարանում հագեցած օր էր պաշտոնական պատվիրակությունների և հյուրերի այցելությունների առումով։ Մատենադարան այցելեցին՝Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում Թուրքմենստանի օրերի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Աշխաբադի ձեռագրերի ազգային ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։

Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը և Թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը, որից հետո նրանք շրջայց կատարեցին Մատենադարանում, ծանոթացան հայ միջնադարյան ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը և Մատենադարանի պատմությանը նվիրված ցուցահանդեսին։

Կիսվել