ՍՏԵԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

Երկարամյա նվիրված աշխատանքի և մասնագիտական վաստակի համար Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, «Բժշկագիտության և բնագիտության պատմության» բաժնի բազմամյա ղեկավար, բժիշկ-բանասեր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստելլա Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։

Ստելլա Վարդանյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը հանձնել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Կիսվել