![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/11/406104697_745152137640186_5752728847620741028_n.jpg)
Որտե՞ղ և ինչպե՞ս են ստեղծվել հայերեն ձեռագիր մատյանները
Ի՞նչ գրանյութեր են կիրառվել
Ինչի՞ց էին ստանում թանաքն ու ներկերը
Այս և այլ հետաքրքիր փաստեր 4-7-րդ դասարանի աշակերտները հարցուպատասխանների, ֆիլմադիտման և մտավոր խաղերի միջոցով կստանան «Ինչպե՞ս են ծնվում ձեռագրերը» կրթամշակութային ծրագրի շրջանակում։
Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե
Խմբում աշակերտների թիվը՝ 15-30
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ 033 02 80 60