
ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվեց նաև Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում:
Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
