Բարձրաստիճան հյուրերը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ շրջել են Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում, ծանոթացել պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանին նվիրված նորաբաց ցուցադրությանը, հայ և օտարալեզու ձեռագրական ցուցանմուշներին, ինչպես նաև ձեռագրերի վերականգնման աշխատանքներին։
Այցի ավարտին Արա Խզմալյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարին Մատենադարանի պատվիրակության Իրան կատարած այցի արդյունքները և տարվա իրականացված համատեղ ծրագրերը: Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին կարևորել է Մատենադարանի ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման՝ հատկապես գրավոր ժառանգության պահպանման գործում։