ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ Պ.Գ.Թ., ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՒ ԾԻՍԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գրքում ներկայացված է վանականության կարգերի հաստատումը Հայաստանում՝ կապադովկյան և եգիպտական ազդեցությամբ: Համախմբված և վերլուծված են այն կանոնները, որոնք կիրառվել են հայկական վանքերում: Ներկայացված են անապատականների ու վանականների ուտեստը և Սեղան օրհնելու կարգը: Լուսաբանված են հայկական սկզբնաղբյուրների վկայությունները Վանական ուխտադրության ծիսակարգերի մասին, և վերլուծված է սույն ծեսերի բովանդակությունը: Խմբագիր՝ պատմական գիտությունների դոկտ., պրոֆ. Կարեն Մաթևոսյան Գիրքը