![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/05/441160491_850186867136712_4273124244082321084_n-1024x378.jpg)
Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 18-֊ին Մաշտոցյան Մատենադարանը սիրով հրավիրում է ներկա լինելու մի շարք միջոցառումների։
Օրը խորհրդանշական հիշեցում է թանգարանների արժեքավոր ներդրման մասին` կրթության, մշակույթի և ժառանգության պահպանման գործում։ Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես թեմա ընտրվել է «Թանգարաններ,կրթություն և հետազոտություն» խորագիրը:
Տոնի առիթով Մատենադարանն աշխատելու է սովորական ռեժիմով` մինչև երեկոյան 18։00։
18։00-֊ից 19։00 փակ են լինելու թանգարանի դռները։ Այդ ժամին Մատենադարանի բակում փոքրիկ ծաղկողները հանդես են գալու գեղեցիկ ցուցադրությամբ։
19։00֊-ին տեղի կունենա Մատենադարանի այլալեզու ձեռագրերի ցուցադրության պաշտոնական բացումը։
20։00֊-ին համերգային ծրագրով հանդես է գալու «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը։
20։30֊-ին ելույթ կունենա մեներգիչ Էրիկ Ալոյանը։
Մայիսի 18-֊ին` թանգարանային գիշերը, ժամը 19:00-24։00-ը բոլոր այցելուների համար Մատենադարանի մուտքը կլինի անվճար:
Սիրով հրավիրում ենք թանգարանների տոնն անցկացնել Մատենադարանում։
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/05/441176452_851771720311560_5986647212717931572_n-1024x576.jpg)