ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ և ԱՌևՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՎԱԼԴԻՍ ԴՈՄԲՐՈՎՍԿԻՍԸ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ, այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել նոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել արխիվապահոց և Վերականգնման բաժին: