

Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը և Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող, ասպիրանտ Գրետա Գասպարյանը սույն թվականի հունվարի 26-ից 31-ը հետազոտություն են իրականացրել Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի Արխիվատանը և Ձեռագրապահոցում:
Իվեթ Թաջարյանն ուսումնասիրել է շահական հրովարտակներ, Նոր Ջուղայի համայնքին առնչվող պարսկերեն հրամանագրեր և արխիվային փաստաթղթեր, իսկ Գրետա Գասպարյանը իր թեկնածուական ատենախոսությանը վերաբերող` Նոր Ջուղայում գրված և նկարազարդված մի քանի ձեռագիր մատյաններ: