
Փետրվարի 13-ին հրավիրում ենք մասնակցելու Մատենադարանում կազմակերպվող բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի շրջանակում տեղի ունենալիք հերթական դասախոսությանը։
Բանախոս՝ Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Միջին դարերի պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վահե Թորոսյան։
Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի Մաշտոցյան Մատենադարանի «Միջնադարյան արվեստի ուսումնասիրման» բաժնի վարիչ, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանը:
Նիստավար՝ Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյան։
Դասախոսության տևողությունը՝ 40 րոպե, քննարկումը՝ 30 րոպե։