
Մատենադարանում տեղի է ունեցել բյուզանդագետ, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր, 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ՝ Էռնա Մանեա Շիրինյանի 70-ամյակին նվիրված «Նուրբ և լայն գրեանք. Տոնագիր» խորագրով գրքի շնորհանդեսը։
Ժողովածուում ամփոփված են Է. Մ. Շիրինյանի գործընկերների պատմագիտական, աստվածաբանական, բանասիրական, ձեռագրագիտական, արվեստաբանական բովանդակությամբ հոդվածներ, ինչպես նաև նրա կենսամատենագիտությունը և շնորհավորական ուղերձներ:







