ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Մատենադարանում ավելի քան 7 տարի գործում է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան:
Այն լավագույն դարբնոց է միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության գաղտնիքների բացահայտման ու հմտությունների յուրացման համար։
Փետրվարի 20-ին «Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցահանդեսին արտացոլված կլինեն ստուդիայի սաների ձեռք բերած գիտելիքներն ու ունակությունները։ Կցուցադրվեն ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև, գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։
2025թ-ին ստուդիան կունենա առաջին շրջանավարտները։

Կիսվել