ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի գիտական մասնաշենքում բացվել է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների եռօրյա ցուցադրությունը:

Ցուցադրված են ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև, գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։

Մատենադարանում ավելի քան 7 տարի գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի տարբեր տարիքային խմբերի սաները ծանոթանում են ոչ միայն հայկական մանրանկարչության առանձնահատկություններին, զարդարվեստի հիմունքներին, այլև ստեղծում են պատկերազարդ ալբոմներ, ձեռագիր մագաղաթյա մատյաններ՝ մանրանկարները վերածելով համակարգչային գրաֆիկական պատկերի։

2025թ-ին ստուդիան ունեցավ առաջին շրջանավարտները, որի շրջանակում ստուդիան ավարտող առաջին սաները ստացան վկայականներ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից:

Կիսվել