
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
Տնօրեն Արա Խզմալյանի ուղեղկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում՝ ծանոթացել հայկական գրավոր ժառանգությանը: Օտարալեզու ձեռագրերի սրահում նախարարի առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել վրացերեն մատյանները։
Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև հին ձեռագրերի վերականգնման գործընթացը։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման հայկական դպրոցը։

