ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սկսվում է հունիսի 24-ից

9–12 տարեկանների համար

Այս ամառ Մատենադարանը նորից բացում է իր դռները երեխաների առաջ՝ նրանց տեղափոխելով զարմանահրաշ մի աշխարհ՝ լի ձեռագրերով, մշակույթով ու արվեստով։

📍 Երբ․ Երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00–16:00
📍 Որտեղ․ Մատենադարան
📍 Տևողությունը․ 3 շաբաթ (կարելի է մասնակցել 1 կամ 2 շաբաթով, նույնիսկ 1 օրով)

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

🔍 Ամեն օր՝ նոր բացահայտում, նոր արկած:
🧠 Ինտերակտիվ հանդիպումներ,
🎨 ստեղծագործական դասեր,
🎭 թեմատիկ խաղեր:

📚 Երեխաները կծանոթանան՝

• Մատենադարանի և այլ թանգարանների ստեղծման պատմությանը:
• Ձեռագրերի ստեղծման ու վերականգնման արվեստին:
• Միջնադարյան ներկերի ու թանաքների գաղտնիքներին:
• Հայկական մանրանկարչությանը, որմնանկարչությանը, գեղանկարչությանը:
• Մեր մշակույթի ու գիտության մեծերին՝ Մովսես Խորենացի, Թորոս Ռոսլին, Անանիա Շիրակացի և այլք:


Գործնական հատվածում երեխաները

• Կպատրաստեն թուղթ և կգրեն եղեգնյա գրչով:
• Կձևավորեն իրենց ձեռագիրը՝ զարդանախշերով և զարդագրերով:
• Կսովորեն վերականգնել վնասված թերթեր:
• Կստեղծեն մարմարե թուղթ:
• Կնկարեն կտավի վրա:
• Կպատրաստեն ստվերային թատրոնի կերպարներ և կբեմադրեն առակներ:
• Կմոդելավորեն կավե արձանիկներ:

🎲 Խաղեր՝
«Գտիր զույգը» 👯‍♀️ | «Կազմիր առակը» 🧩 | «Պանտոմիմա» 🎭 | «Գտիր ձեռագիրը» 📜 | «Այլ կերպ» 🎨

Մատենադարանի ամառային դպրոցը՝ մի վայր, որտեղ պատմությունը շնչում է, իսկ ձեռագրերը՝ խոսում։

Միացե՛ք մեզ՝ սովորելու, ստեղծագործելու և մեր մշակութային ժառանգության հետ կապ զգալու այդքան յուրահատուկ միջավայրում։

📞 Մասնակցելու և գրանցվելու համար զանգահարեք 033028060 հեռախոսահամարին:

📍 Տեղերը սահմանափակ են։

Կիսվել