ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Մատենադարանի նախաաձեռնությամբ, 2024 թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Իրանի ազգային գրադարան-արխիվում բացվեց Հայկական անկյուն, ուր պարբերաբար ներկայացվելու են հայագիտական և իրանագիտական բնույթի աշխատություններ, կազմակերպվելու են գրքերի շնորհանդեսներ: Ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, որով ուղենշվում են գործակցության ուղղությունները և նպատակները: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու խոշոր կառույցների միջև զարգացող կապերը և հայտնել համակողմանիորեն աջակցելու


