ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, 2025 թ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն: Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր աւագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը

