«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ամերիաբանկի աջակցությամբ Մատենադարանը ձեռք է բերել 17-18-րդ դարերի Մաշտոց: Այն մեծարժեք գիտական նշանակություն ունի՝ ծիսական կանոնների բազմազանության ու դարերի ընթացքում դրանց գործածականության ու տարածվածության տեսանկյունից։ Ձեռագիրն ամփոփված է տախտակե միջուկով կաշեպատ կազմում, որն ունի ծաղկանախշ դրոշմազարդ կտորից կազմաստառ: Լուսանցակողերը կարմիր են, մասամբ՝ սևացած և գունաթափ։ Ձեռագրի նյութը թուղթ է, բաղկացած է 288 թերթից, գրված է


