ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԲՈԴՄԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԺԱԿ ԲԵՐԽՏՈԼԴԸ

Տարեսկզբին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ձեռք էր բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, առարկայական ծրագրեր մշակելու շուրջ պայմանավորվածություն։ Տնօրենի ուղեկցությամբ շվեյցարացի հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, այցելել են Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաններ։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է ձևավորվող համագործակցության հաստատումը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 39-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Բանբեր Մատենադարանի հանդեսի նոր՝ 39-րդ համարը։ Հատորում ընդգրկված են նյութեր Մատենադարանի «Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ից։ Գլխավոր խմբագիր՝ Գոհար Մուրադյան: Հատորը լույս է տեսել «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի և «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ամերիաբանկի աջակցությամբ Մատենադարանը ձեռք է բերել 17-18-րդ դարերի Մաշտոց: Այն մեծարժեք գիտական նշանակություն ունի՝ ծիսական կանոնների բազմազանության ու դարերի ընթացքում դրանց գործածականության ու տարածվածության տեսանկյունից։ Ձեռագիրն ամփոփված է տախտակե միջուկով կաշեպատ կազմում, որն ունի ծաղկանախշ դրոշմազարդ կտորից կազմաստառ: Լուսանցակողերը կարմիր են, մասամբ՝ սևացած և գունաթափ։ Ձեռագրի նյութը թուղթ է, բաղկացած է 288 թերթից, գրված է

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Դասընթացներ երեք տարիքային խմբերի համար՝ Ինչ է սպասվում․ Դասական մանրանկարչություն Զարդարվեստի հիմունքներ Ստեղծագործական աշխատանքներ Թեմատիկ շրջայց Մատենադարանում Փոքրիկները ծանոթանում են հայկական մանրանկարչության գաղտնիքներին, գույների համադրություններին, կերպարների ու բնաշխարհի պատկերներին։ Պատանիները փորձարկում են ավելի բարդ տեխնիկա, աշխատում մագաղաթի վրա ու բացահայտում իմպրովիզացիայի գեղեցկությունը։ Մեծերը կարող են սովորել դասական մանրանկարչության հիմունքները և ստեղծել սեփական արվեստի գործերը։ Մանրամասների

Կիսվել