«ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ԳԻՏԵԼԻՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՄԻՋԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանը հրավիրում է մասնակցելու «Բժշկական ձեռագրեր․ գիտելիքի թարգմանությունը և փոխանցումը միջկայսերական միջավայրերում» խորագրով միջգիտակարգային աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված է միջմշակութային և պատմական համատեքստերում բժշկական գիտելիքի փոխանցման, վերաշարադրման և ձևափոխման գործընթացների ուսումնասիրությանը՝ հայերեն բժշկական ձեռագրային ժառանգության հիման վրա (խրախուսվում է պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և դրանց հայատառ տարբերակների ձեռագրային նյութի ընգրկումը նույնպես)։ Տե՛ս մանրամասները:

Կիսվել

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ». ԱՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ»-Ն՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանում տեղի կունենա «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի». Արդի իրավունքի միջնադարյան ակունքները»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:Մատենադարանի հայտով՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, Մխիթար Գոշի

Կիսվել