ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
2025թ.-ի սեպտեմբերի 30-ին բժիշկ Հարություն Մինասյանը Մատենադարանին է հանձնել պատմաբան Գայանե Պինգիրյանի և նրա ամուսնու՝ կենսաբան Գուրգեն Ավագյանի անձնական արխիվները: Արխիվները պարունակում են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն ձեռագիր և մեքենագիր աշխատություններ՝ հոդվածներ, սեղմագրեր, լուսանկարներ, հայ և օտարալեզու գրքերի ֆոտոպատճեններ, ֆոտոժապավեններ:

